ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Սեյրան Օհանյան. Հավերժ փա՛ռք քեզ, հայոց հնամենի բերդաքաղաք Շուշիի համար կյանքդ զոհած իմ Եղբա՛յր

Սեյրան Օհանյան. Հավերժ փա՛ռք քեզ, հայոց հնամենի բերդաքաղաք Շուշիի համար կյանքդ զոհած իմ Եղբա՛յր
07.11.2020 | 20:33

Արցախի հերոս, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը ցավակցական խոսք է հղել իր էջում։ «Հավերժ փա՛ռք քեզ, հայոց հնամենի բերդաքաղաք Շուշիի համար կյանքդ զոհած իմ Եղբա՛յր։ Խոնարհվում եմ Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հայորդիների շիրիմների առաջ։


Գրկում ու համբուրում եմ հերոսներ ծնած մեր Մայրերին և Քույրերին»,-Facebook-ում գրել է Օհանյանը։

Դիտվել է՝ 3423

Մեկնաբանություններ